Текст песни Artur Meschyan - Tapanagir

Просмотров: 284 0 чел. считают текст песни верным 0 чел. считают текст песни неверным

На этой странице находится текст песни Artur Meschyan - Tapanagir, а также перевод песни и видео или клип.

Երբ սիրավառ և հիացիկ կնայես դուն,
գարնան շքեղ ծաղիկներուն ու ծառերուն,

հիշի՛ր, որ նախ քեզնից առաջ ես եմ տեսել,

և աչքերիս լույսը պայծառ հող է հիմա:

Աշնան հարուստ պարտեզներից ամեն անգամ,

երբ կքաղես մրգեր հասուն ու մեղրահամ,

հիշի՛ր, որ ես քեզնից առաջ այնտեղ եղա,

և շրթերիս վայելքն անհուն հող է հիմա:

Երբ կգրկես թևերիդ մեջ դու հեշտագին,

լուսամարմին և վարսագեղ սիրո հոգին,

հիշի՛ր, որ նախ այդ արբեցման ես տիրացա,

և ձեռքերիս հրայքը վառ հող է հիմա:

Երբ որ շահես բազում գանձեր ու հաղթանակ,

և ճակատիդ դնեն ոսկե փառապսակ,

հիշի՛ր, որ նախ փառքի դափնին ինձ է տրվել,

և ճակատիս ցոլքը վճիտ հող է հիմա:

Աշնան հարուստ պարտեզներից ամեն անգամ,

երբ կքաղես մրգեր հասուն ու մեղրահամ,

հիշի՛ր, որ ես քեզնից առաջ այնտեղ եղա,

և շրթերիս վայելքն անհուն հող է հիմա…

և աչքերիս լույսը պայծառ հող է հիմա..

և ձեռքերիս հրայքը վառ հող է հիմա…

Հող է հիմա…

Երբ սիրավառ եւ հիացիկ կնայես դուն,
գարնան շքեղ ծաղիկներուն ու ծառերուն,

հիշիր, որ նախ քեզնից առաջ ես եմ տեսել,

եւ աչքերիս լույսը պայծառ հող է հիմա:

Աշնան հարուստ պարտեզներից ամեն անգամ,

երբ կքաղես մրգեր հասուն ու մեղրահամ,

հիշիր, որ ես քեզնից առաջ այնտեղ եղա,

եւ շրթերիս վայելքն անհուն հող է հիմա:

Երբ կգրկես թեւերիդ մեջ դու հեշտագին,

լուսամարմին եւ վարսագեղ սիրո հոգին,

հիշիր, որ նախ այդ արբեցման ես տիրացա,

եւ ձեռքերիս հրայքը վառ հող է հիմա:

Երբ որ շահես բազում գանձեր ու հաղթանակ,

եւ ճակատիդ դնեն ոսկե փառապսակ,

հիշիր, որ նախ փառքի դափնին ինձ է տրվել,

եւ ճակատիս ցոլքը վճիտ հող է հիմա:

Աշնան հարուստ պարտեզներից ամեն անգամ,

երբ կքաղես մրգեր հասուն ու մեղրահամ,

հիշիր, որ ես քեզնից առաջ այնտեղ եղա,

եւ շրթերիս վայելքն անհուն հող է հիմա ...

եւ աչքերիս լույսը պայծառ հող է հիմա ..

եւ ձեռքերիս հրայքը վառ հող է հիմա ...

Հող է հիմա ...

Опрос: Верный ли текст песни?
Да Нет