Текст песни Artur Meschyan - Mayr im

Просмотров: 159 0 чел. считают текст песни верным 0 чел. считают текст песни неверным

На этой странице находится текст песни Artur Meschyan - Mayr im, а также перевод песни и видео или клип.

Մայր իմ` արեվ ու հեռանուշ լուսնկայ,
դարձար նշխար ու միացար մեր հողին,
և հողն անուշ հայրենիքին հնամեայ,
քիչ մ`ավելի քաղցրացավ…
Մայր իմ` երկինք եւ առաւօտ սրբալոյս,
դուն մեր հողին տվիր հոգիդ խնկաբոյր
և հողը սուրբ` լուսապսակ պապերուս`
քիչ մ`ավելի սրբացավ…
Մայր իմ, դուն գանձ եւ անսպառ ոսկեհանք,
դարձար խորհուրդ և հողակոյտ աննշան,
բայց գանձն անխոյզ մեր հողերի լանջքին տակ`
Քիչ մ`ավելի աճեցավ…



Մայր իմ` աղբիւր սիրո անհաս հրաշքին,
գացիր ննջել Լուսաւորչի աստղին տակ,
և սիրտն անհուն Հայաստանի մայր հողին,
քիչ մ`ավելի մայրացավ …



Մայր իմ` երդիկ, մայր իմ` սեղան տոհմական,
հարազատ բառ եւ սուրբ բարբառ մայրենի,
քեզմով հիմա աշխարհն հայոց աննման,
քիչ մ`ավելի հայացավ…

Մայր իմ` արեվ ու հեռանուշ լուսնկայ,
դարձար նշխար ու միացար մեր հողին,
եւ հողն անուշ հայրենիքին հնամեայ,
քիչ մ`ավելի քաղցրացավ ...
Մայր իմ` երկինք եւ առաւօտ սրբալոյս,
դուն մեր հողին տվիր հոգիդ խնկաբոյր
եւ հողը սուրբ` լուսապսակ պապերուս`
քիչ մ`ավելի սրբացավ ...
Մայր իմ, դուն գանձ եւ անսպառ ոսկեհանք,
դարձար խորհուրդ եւ հողակոյտ աննշան,
բայց գանձն անխոյզ մեր հողերի լանջքին տակ`
Քիչ մ`ավելի աճեցավ ...

 

Մայր իմ` աղբիւր սիրո անհաս հրաշքին,
գացիր ննջել Լուսաւորչի աստղին տակ,
եւ սիրտն անհուն Հայաստանի մայր հողին,
քիչ մ`ավելի մայրացավ ...

 

Մայր իմ` երդիկ, մայր իմ` սեղան տոհմական,
հարազատ բառ եւ սուրբ բարբառ մայրենի,
քեզմով հիմա աշխարհն հայոց աննման,
քիչ մ`ավելի հայացավ ...

Опрос: Верный ли текст песни?
Да Нет