Текст песни Paruyr Sevak - Harazatner

Просмотров: 67 0 чел. считают текст песни верным 0 чел. считают текст песни неверным

На этой странице находится текст песни Paruyr Sevak - Harazatner, а также перевод песни и видео или клип.

Հարազատնե՛ր,

Ես չմեռա, ես մնացի նորից կենդան,
Ես ապրեցի ձեզնից հետո…

Հարազատներ, որ թաղված եք մայր հողի տակ,
Հարազատնե՛ր:
Ես տեսա այն, ինչ դուք տեսաք-
Դեմքը մահի,
Բայց ընկնելով անժամանակ,
Դուք չտեսաք՝ ինչ տեսա ես –
Մարտից հետո եկավ ապրի՛լ, եկավ Մայի՜ս,
Եկավ Մայի՛ս ու հաղթանա՛կ:

…Հարազատնե՛ր,
Ես ի՞նչ երգով ձեզ ետ կոչեմ,
Իմ՝ զինվորի ձայնը խուլ է, մինչ սիրտն է խոր…
Հարազատնե՛ր,
Կրկին ստեպն է կանաչել,
Որ խեղդվել էր թնդանոթի թանձր ծխով:

Կրկին հիմա խարտիշահեր կազակուհին,
Շրջելով նույն ստեպներով,
Հանկարծակի հիշում է սուր կատակ մի հին,
Որ ձեզանից մեկն է ասել նրան մի օր,
Ու ինձ նման՝
Չի իմանում ժպտա՞, թե՞ լա…
Եվ շշնջում է միայն.

Հարազատնե՜ր…

30.V.1947թ.
Երևան

Հարազատներ,

Ես չմեռա, ես մնացի նորից կենդան,
Ես ապրեցի ձեզնից հետո ...

Հարազատներ, որ թաղված եք մայր հողի տակ,
Հարազատներ:
Ես տեսա այն, ինչ դուք տեսաք-
Դեմքը մահի,
Բայց ընկնելով անժամանակ,
Դուք չտեսաք, ինչ տեսա ես -
Մարտից հետո եկավ ապրիլ, եկավ Մայի՜ս,
Եկավ Մայիս ու հաղթանակ:

... Հարազատներ,
Ես ինչ երգով ձեզ ետ կոչեմ,
Իմ, զինվորի ձայնը խուլ է, մինչ սիրտն է խոր ...
Հարազատներ,
Կրկին ստեպն է կանաչել,
Որ խեղդվել էր թնդանոթի թանձր ծխով:

Կրկին հիմա խարտիշահեր կազակուհին,
Շրջելով նույն ստեպներով,
Հանկարծակի հիշում է սուր կատակ մի հին,
Որ ձեզանից մեկն է ասել նրան մի օր,
Ու ինձ նման,
Չի իմանում ժպտա, թե լա ...
Եվ շշնջում է միայն.

Հարազատնե՜ր ...

30.V.1947 թ.
Երեւան

Опрос: Верный ли текст песни?
Да Нет