Текст песни Karnig Sarkissian - Ashkhari Tsavov

Просмотров: 84 1 чел. считают текст песни верным 0 чел. считают текст песни неверным

На этой странице находится текст песни Karnig Sarkissian - Ashkhari Tsavov, а также перевод песни и видео или клип.

Սիրտս կարյունի աշխարհի ցավով,
որքա՜ն տառապանք, Աստված իմ, չորս դիս,
կյանքի դաշտերից փչող ամեն հով,
հառաչ ու կսկիծ կզարնե դեմքիս:

Անմեղ զոհերի արյունով եռուն
հողը ոտքիս տակ կմնա միշտ թաց,
և նոր վճիռներ իմ շուրջն, ու հեռուն
կծնվեն մարդիկ արյունով հարբած:

Սրի ու սովի կդառնան ավար
լույսի պես պայծառ մանուկներ սիրուն,
և ոտքի կոխան հասկեր անհամար`
աշխատավորի քրտինքով օծուն:

Ես ինչպե՞ս նստեմ խնջույքի սեղան
և ըմպեմ ուրախ վայելքի գինին,
երբ որ կխլեն մարդիկ անվարան
որբի բերանից պատառը հացի:

Աստված իմ, որքա՜ն անարդար վճիռ,
ինչպե՞ս կարող եմ քար դնել խղճիս
կյանքեր թևաբեկ և թշվառագին
Աշխարհի ցավով հիվանդ է հոգիս:

Սիրտս կարյունի աշխարհի ցավով ,
որքա՜ն տառապանք , Աստված իմ , չորս դիս ,
կյանքի դաշտերից փչող ամեն հով ,
հառաչ ու կսկիծ կզարնե դեմքիս :

Անմեղ զոհերի արյունով եռուն
հողը ոտքիս տակ կմնա միշտ թաց ,
եւ նոր վճիռներ իմ շուրջն , ու հեռուն
կծնվեն մարդիկ արյունով հարբած :

Սրի ու սովի կդառնան ավար
լույսի պես պայծառ մանուկներ սիրուն ,
եւ ոտքի կոխան հասկեր անհամար`
աշխատավորի քրտինքով օծուն :

Ես ինչպես նստեմ խնջույքի սեղան
եւ ըմպեմ ուրախ վայելքի գինին ,
երբ որ կխլեն մարդիկ անվարան
որբի բերանից պատառը հացի :

Աստված իմ , որքա՜ն անարդար վճիռ ,
ինչպես կարող եմ քար դնել խղճիս
կյանքեր թեւաբեկ եւ թշվառագին
Աշխարհի ցավով հիվանդ է հոգիս :

Опрос: Верный ли текст песни?
Да Нет