Текст песни Robert Amirkhanyan - Hayi acher

Просмотров: 135 1 чел. считают текст песни верным 0 чел. считают текст песни неверным

На этой странице находится текст песни Robert Amirkhanyan - Hayi acher, а также перевод песни и видео или клип.

Հայի աչքեր, սիրո՛ւն աչքեր,
Սև ամպն էր ձեզ ծածկել դարեր,
Սև վիշտն էր ձեզ մաշել, տանջել,
Ձեզնից ժպիտն առել-տարել:

Լույսի լճակ`
Աչքեր տրտում
Այս ե՞րբ դարձաք
Այսպես խնդուն:

Հայի աչքեր, աչքեր թախծող,
Դուք միշտ խոնարհ, դուք միշտ անչար,
Տանջվող մարդու համար լացող,
Տարին միայն մի օր պայծառ:

Հայի աչքեր` ջահեր հույսի,
Էլ չի մթնի երկինքը ձեր,
Բացվել է դուռն արշալույսի`
Շողով լցրել երկիրը մեր:

Հայի աչքեր , սիրուն աչքեր ,
Սեւ ամպն էր ձեզ ծածկել դարեր ,
Սեւ վիշտն էր ձեզ մաշել , տանջել ,
Ձեզնից ժպիտն առել - տարել :

Լույսի լճակ`
Աչքեր տրտում
Այս երբ դարձաք
Այսպես խնդուն :

Հայի աչքեր , աչքեր թախծող ,
Դուք միշտ խոնարհ , դուք միշտ անչար ,
Տանջվող մարդու համար լացող ,
Տարին միայն մի օր պայծառ :

Հայի աչքեր` ջահեր հույսի ,
Էլ չի մթնի երկինքը ձեր ,
Բացվել է դուռն արշալույսի`
Շողով լցրել երկիրը մեր :

Опрос: Верный ли текст песни?
Да Нет